Սահմաններին իրավիճակը մտահոգիչ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Մինչ հասարակության ուշադրությունը սևեռված է ներքաղաքական խնդիրներին, բավական մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել արտաքին ճակատում և սահմանին: Խոսքը ոչ միայն ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու, այլև հայ-ադրբեջանական սահմանի մասին է, որտեղ հարևան երկիրը մեծ քանակությամբ զորք և զինատեսակներ է կուտակել: Պատահական չէ, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանր հայտարարեց, թե «ռազմաքաղաքական վիճակը բավական լարված է»:

Միաժամանակ նա հայտարարել էր, թե պետք է պարզապես արձանագրել այդ իրավիճակն ու ցանկացած պահի պատրաստ լինել հակահարված տա­լու: Նկատենք, որ սահմանին տիրող իրավիճակի լրջության մասին ևս մեկ վկայություն է Արցախի պաշտոնյաների վարքագիծը: Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է Արցախի պաշտպանության նախարարություն և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել բանակի բարձրագույն հրամանատարա­կան կազմի հետ:

Եվ չնայած պաշտոնական հաղորդագրության համաձայն քննարկումը կապված է եղել բանակաշինության հետ, և ամփոփվել են աշխատանքների արդյունքները, սակայն ակնհայտ է, որ այս այցելությունը ևս կապ ունի վերջին շրջանում տե­ղի ունեցող իրադարձությունների հետ, և կրկին զգոնություն է հաղորդվել համապատասխան գերատեսչությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակնհայտ է՝ այս իրավիճակում պետք է պահպանել սառնասրտություն, միաժամանակ, պետք է պատրաստ լինել ցանկացած սցե­նարի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով