Ռեֆորմիստների կուսակցություն

Գյուղատնտեսական քաղաքականություն

Ռեֆորմիստների կուսակցությունը գյուղատնտեսական զարգացման ոլորտում ռազմավարական հիմնախնդիր է համարում պետական աջակցության ժամանակակից բոլոր մեթոդների ու մեխանիզմների կիրառումը և գյուղի սոցիալական խնդիրների լուծումը:

Գյուղատնտեսական քաղաքականության բարեփոխումների առումով Ռեֆորմիստների կուսակցությունը առաջարկում է՝
Ստեղծել գյուղատնտեսության զարգացման իրատեսական հայեցակարգ ,արագ և հրատապ ռեժիմով այն կիրառել:
Գյուղացիական տնտեսություններին հատկացնել արտոնյալ վարկեր և իջեցնել գործող վարկերի տոկոսադրույքները:
Իրականություն դարձնել գյուղատնտեսության ապահովագրությունը և կիրառել իրական մեխանիզմներ:
Պետական աջակցություն իրականացնել գյուղական ապրանքներ արտահանողներին:
Բյուրոկրատական քաշքշուկներից զերծ պահել գյուղական բնակչությանը և մատչելի դարձնել նրանց վերաբերվող տեղեկատվության տրամադրումը:
Սահամանամերձ գոտիների գյուղական համայնքներին տրամադրել առավել լայն արտոնություններ,որոնք իրականում կզգան գյուղացիները:
Ագրարային ոլորտը կարգավարող և առավել ժամանակակից դարձնող օրենսդրական փոփոխությունների իրագործում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով