«Պաշտոնապես հայտարարում եմ՝ Սերժ Սարգսյանն ինձ երբևէ հանձնարարական չի տվել». Ալիկ Սարգսյան

Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինքը խաբված է եղել, չի իմացել այն փաստերի մասին, որոնք այս օրերին բացահայտվում են, ու դրա համար վայր է դնելու մանդատն ու էլ չի զբաղվելու քաղաքականությամբ։

Հարցին՝ որպես ոստիկանապետ՝ չե՞ք փորձել պարզել այդ ամենը, Ա. Սարգսյանը պատասխանեց, որ ինքը, երբ ոստիկանապետ է եղել, պարզել է ու ներկայացրել է. «Ես երբեք իմ խոսքի մեջ կաշկանդված չեմ եղել ու իրերն իրենց անուններով եմ կոչել։ Պատահական չէ, որ շատերն ինձ չեն սիրում։ Ժողովուրդ, ես նորմալ ոստիկանապետ եմ եղել, իմ օրոք հա՛մ բացահայտումն է բարձր եղել, հա՛մ էլ ոստիկանություն-ժողովուրդ կապն իմ օրոք է ստեղծվել, ժողովուրդը սկսել է հավատալ ոստիկանությանը»։

Հարցին՝ դուք Բաղրամյան 26-ից հրահանգներ չե՞ք կատարել, Ա. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Ինձ երբևէ հրահանգ չի եղել։ Կոնկրետ Սերժ Սարգսյանը, ում հետ ես աշխատել եմ, պաշտոնապես հայտարարում եմ՝ նա ինձ երբևէ հանձնարարական չի տվել, փառք ու պատիվ իրեն, հիմա վստահ չեմ կարող ասել՝ կկատարեի՞, թե՞ չէ, բայց չի տվել»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով