Նիկոլ Փաշինյանը սխալ տեղից է բռնել. ՊՆ-ում տարակուսած են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՊՆ-ում տարակուսած են, թե ինչու է Մարտի 1-ի գործով հետախուզում եւ կալանք որոշվել նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ: «Իհարկե, նա պետք է հարցաքննվեր, բայց ոչ թե ամբողջ գործը բարդեին 72-ամյա մարդու վրա: Նա, ճիշտ է, արդարության, ազնվության սիմվոլ չէ, բայց մեծ ներդրում ունի բանակում։

Նրան Վազգեն Սարգսյանը բերեց, պատերազմի ժամանակ բավականին օգտակար եղավ, հետագայում էլ՝ չնայած տարիքին, Սերժ Սարգսյանը պահեց որպես ռազմական տեսուչ: Եթե ուզում են Մարտի 1-ի գործը բացել, պետք է սկսեն ոստիկաններից։ Ինչ արեցին՝ ոստիկանության ներքին զորքերն արեցին, որոնք ենթարկվում են նախագահին։ Այնպես որ՝ Փաշինյանը սխալ տեղից է բռնել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով