Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ծանր վիճակում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հանքավայրի հարցում հայտնվել է ծանր վիճակում: Մի կողմից՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունն է, որ 12 տարի միջոցներ է ներդրել Ամուլսարի հանքավայրի շահագործման համար և գրեթե մոտ է հանքավայրի շահագործմանը, քանի որ աշխատանքների 80 տոկոսը արված է:

Փաշինյանը հասկանում է, որ անկախ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից՝ Հայաստանը ունի միջազգային պարտավորություններ, որոնց խախտումը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել Հայաստանին, ինչի մասին նա հայտարարեց Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով կազմակերպված քննարկումների ժամանակ:

Մյուս կողմից՝ Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի բնակիչներն են, որոնց պայքարի շնորհիվ «Լիդիան Արմենիան» կանգնեցրել է հանքի շահագործումը, քանի որ նրանք փակել են հանք տանող ճանապարհները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանք համոզված են, որ Ամուլսարի շահագործման արդյունքում այնպիսի արտաքին միջավայր կստեղծվի, որը կվտանգի այդ տարածքում անվտանգ ապրելու իրենց իրավունքը»:

Ամբողջությամբ կարող եք կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով