Նախիջևանում կօգտագործվի՞ իրանական խաղաքարտը. «168 Ժամ»

«Իսկապես Իրանի տնտեսաքաղաքական ազդեցությունը Նախիջևանում շատ մեծ է, որին Իրանը ձգտել է և որոշ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ՝ հատկապես հետխորհրդային ժամանակաշրջանում, քանի որ մինչ այդ եղել են որոշ իրադարձություններ, որոնց ներկայումս անդրադառնալու հարկ չկա: Դժվար է թերագնահատել Իրանի դերը Նախիջևանի կյանքում»,- այս մասին «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է իրանցի քաղաքագետ Ալի Սալամին՝ անդրադառնալով Նախիջևանում իրանական ազդեցությանը: Իրանցի քաղաքագետն ասել է, որ Իրանն անհանգիստ է տարածաշրջանում արձանագրվող իրադարձությունների կապակցությամբ:

«Իրանը միշտ հանդես է եկել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին և այս հակամարտության հարցում եղել է Հայաստանի «լուռ» կամ «գաղտնի» գործընկերը:

Դա այսօր ևս այդպես է: Իրանը ցանկանալով նպաստել կարգավորման գործընթացին՝ դրան չի մասնակցել, քանի որ կա ձևաչափ, որը զբաղվում է այդ խնդրով, և ցանկացած այլ գործունեություն կխոչընդոտի այս խմբի բնականոն աշխատանքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրանի համար այստեղ ռազմական գործողությունները չափազանց անցանկալի սցենար են, և մեծ անհրաժեշտության դեպքում Նախիջևանից կարող են կանխարգելվել ադրբեջանական գործողությունները»,- ասել է Սալամին:

Մեկ այլ իրանցի վերլուծաբան՝ Կայհան Բարզեգարը, մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե դժվար է ասել` արդյոք այն աղմուկը, որը ներկայումս կա ՆԻՀ-ի շուրջ, կվերաճի՞ լուրջ սպառնալիքի, թե՞ ոչ: «Այնուամենայնիվ, վստահ եմ, որ կա Իրանի կողմից լուրջ ուշադրություն, և անհրաժեշտության դեպքում Նախիջևանում իրանական խաղաքարտը կօգտագործվի, կարծում եմ` այս դեպքում՝ հօգուտ Հայաստանի»,- նշել է նա:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով