Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից օրեր առաջ, երբ խոսք գնաց նախագահի իմունիտետից վարչապետ Փաշինյանը հայտարարեց , որ ինքը չի կարծում թե նախկին նախագահը անձեռնմխելիության իմունիտետ ունի, ինչը իմ կարծիքով հստակ մեսիջ էր դատարանին , որ պետք է կալանավորել անպայման երկրորդ նախագահին…

Հետո էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ իր կառավարման շրջանում քաղբանտարկյալներ չեն կարող լինել , որն էլ հստակ մեսիջ էր քաղաքական դաշտին, ինչու ոչ նաև լրատվական դաշտին , որ երբ երկրորդ նախագահը կալանավորվի նրան ոչ ոք քաղբանտարկյալ չհամարի …

Այսքանից հետո վարչապետն ասում է՝ ես դատավորներին չեմ զանգում. հա ի՞նչիդ է պետք զանգես, եթե հրապարակային մեսիջ ես ուղղարկում …

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախագահ Քոչարյանը հետապնդվում է քաղաքական դրդապատճառներով և մեղադրվում այն բանի համար , որ թույլ չի տվել ընտրություններում պարտված թեկնածուն փողոցային պայքարով տապալի երկրի սահմանադրական կարգն ու տիրանա իշխանությանը և Ռոբերտ Քոչարյանը միանշանակ հայտնվել է քաղաքական հալածյալի դերում և եթե այսպես շարունակվի, ապա երկրորդ նախագահը լինելու է քաղբանտարկյալ:

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով