«Հանրությունը նորից հավի նման նույն թակարդն է ընկնում». Տիգրան Նահապետյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարծես թե անզգույշ է կադրերի ընտրության հարցում:

Ի սկզբանե իր շուրջ հավաքած անբանների պատճառով հաճախ է բացասական առումով հայտնվում ուշադրության կենտրոնում: Հիմա էլ նրա օգնականներից մեկը` Միքայել Նահապետյանը, չգիտենք ինչու, բայց նաև իմանալն էլ մեզ պետք չէ, մեղադրում է բլոգերներին ինչ-որ հարցի մեջ: Սա, բնականաբար, մեզ համար երկրորդական է, իրենց քաղաքական

հայացքներն ու միմյանց դեմ պայքարը բնավ էլ մեզ չեն կարող հետաքրքրել, բայց, որ փոխվարչապետի օգնականը թույլ է տալիս իրեն/իրենց իշխանության բերած հանրությանը հավ անվանել, խոսում է այն մասին, որ վերջինս ընդամենը չի հասկանում՝ ում շնորհիվ է այդ աշխատանքին և ինչին է ինքը կոչված:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Armday.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով