Հանդիպում ուխտավորների հետ

Հուլիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Արաբկիրի նորակառույց եկեղեցու համայնքի ուխտավորների հետ, ովքեր Մայր Աթոռ էին այցելել առաջնորդությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանի:

Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ, որ Արաբկիրի համայնքն արդեն ունի եկեղեցի, որի օծումը տեղի կունենա առաջիկայում: Ուխտավորների հետ զրույցում Հայոց Հայրապետն ընդգծեց, որ շնորհիվ իրենց աղոթքների է նաև, որ եկեղեցին վեր հառնեց և այսօր իր կամարների ներքո է համախմբում Արաբկիրի շրջանի հավատացյալներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց եկեղեցու հոգևոր հովվին նվիրյալ հոգևոր սպասավորության համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վեհափառ Հայրապետն իր ջերմ բարեմաղթանքներն ու սերը փոխանցեց ուխտավորներին` հորդորելով ամուր մնալ իրենց հավատքի մեջ: Գարեգին Բ Կաթողիկոսը հայցեց, որ Տիրոջ օրհնությամբ և հավատքի զորությամբ նրանց կյանքում առատանան բարի գործերը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով