«Կեղտոտ, սոված անտուն, անտեր, գետինները քնած հիվանդ «երեխան» 26֊ամյա երիտասարդ է

Zoya Julhakyan -ի անդրադարձած թեման, որ վերաբերում էր մետրոյի «Բարեկամություն» կայարանի շրջակայքում «կեղտոտ, սոված անտուն, անտեր, գետինները քնած հիվանդ երեխային», անմիջապես արժանացավ մեր ուշադրությանը։ Ընդհանրապես մուրացկան, թափառաշրջիկ երեխաների հիմնախնդիրը մշտապես ոստիկանության ուշադրության կենտրոնում է։

Ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերոհիշյալ, այսպես ասած «երեխան» 26֊ամյա երիտասարդ է։ Նա նույնպես դուրս չի մնացել ոստիկանության տեսադաշտից․ հունիսի 13-ին տեղափոխվել է Ավանի հոգեբուժարան, որտեղից էլ դուրս է գրվել:
Ըստ իս, հետագա քայլերին պետք է մասնակցեն նաև շահագրգիռ այլ գերատեսչությունները:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նելլի Դուրյանի ֆեյսբուքյան էջից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով