Կառավարության նոր կազմի խարդախությունները

Հունիսի 22-ին կազմակերպվել էր պարտադիր զինվորական ծառայությունից նշանակալի նվաճումներ ունեցող ուսանողների հարցազրույցը, որից էլ կախված կլիներ տարկետում տալու են տվյալ ուսանողին, թե ոչ։

Մինչ հարցազրույցը՝ ներկայացվել են համապատասխան փաստաթղթերը՝ մոգ, հոդվածներ և այլն։ Հարցազրույցը նախապես հայտարարվել էր, որ պետք է լինի բաց, որին լրագրողները նույնպես կարող էին ներկա լին

եին, բայց արգելեցին, հետո ասացին, որ ֆեյսբուքով ուղիղ միացմամբ կլինի, դա էլ չեղավ։ Հարցազրույցը տևել է ընդամենը 10-ը րոպե, որտեղ յուրաքանչյուրը ներկայացնում է ինքն իրեն և 10-ը րոպեում հանձնաժողովը եզրակացնում է, թե ինչքանով է մոտիվացված ուսանողը, իսկ հանձնաժողովում նստած մարդիկ այդքան էլ ուշադիր չլսելով, հաճախ նույն հարցը մի քանի անգամ էին տալիս։ Հարցազրույցին մասնակցում էր նաև 1-ին փոխվարչապետի օգնականը՝ Վահան Կոստանյանը, որը, ըստ ուսանողների, հազիվհազ հաղթահարեց անցողիկ շեմը՝ ստանալով 66։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այժմ բողոքարկման ժամանակ ուսանողները պահանջում են ներկայացնել բոլոր հարցաքննվածների ձայնագրությունները, այդ թվում՝ Վահանի, որպեսզի համեմատեն, բայց նախարարությունը չի տրամադրում դրանք և ոչ մի կոնկրետ բացատրություն չի տալիս, թե որն է պատճառը, որ հանձնաժողովը նման անհիմն որոշում է կայացրել և պատճառներն էլ չեն նշում, ուղղակի սուբյեկտիվ գնահատում են։

Այս խնդրով, այսօր կազմակերպվել էր բողոքարկումը, որտեղ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը բավականին կոշտ ձևերով պաշտպանում էր հանձնաժողովին, մոռանալով, որ ինքն էլ է նախկինում պայքարել դրա համար։ Ավելի քան 30 ուսանող այսօր հավաքվել էին նախարարությունում և պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել կառավարության դիմաց։

Հատկանշականն այն է, որ բոլորը կտրվել են մեկ կամ երկու բալի պատճառով, իսկ ովքեր ԵՊՀ-ի հանուն գիտության շարժման մեջ էին, անխտիր ստացել են և ազատ մուտք ու ելք ունեն նախարարություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լուսինե Միքաելյան
Hayeli.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով