Հայտբնաբերվել են խախտումներ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարարն այսօր հայտնեց, որ խախտումներ են հայտնաբերվել Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի ղեկավարած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Ըստ Արսեն Թորոսյանի, բուժում չստացած հիվանդների համար պետությունից 300 միլիոն դրամ է գանձվել։ Ասում են՝ վարչապետը հրահանգել է ուսումնասիրություններ կատարել ոչ միայն հիվանդանոցներում, այլև նախկինում տարբեր պատճառներով զինծառայությունից ազատված պաշտոնյաների զավակների գործերում:

Ըստ լուրերի՝ այս օրերին խուճապ է զորակոչիկների բուժզննմամբ զբաղվող բժշկական հանձնաժողովներում, հատկապես այն անդամների, ովքեր մասնակից են եղել զինծառայությունից անօրինական ազատման տեղեկանքներ տրամադրելու գործին:

Ասում են նաև, որ հրահանգվել է ուսումնասիրություններ կատարել նաև բժշկական այն հաստատություններում, որոնք որևէ ձևով առնչվել են պետպատվերով բուժվող հիվանդների և բժշկական տենդերների հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով