«ԻՐԱՎԱԿԱՆ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՞….» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՞….» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համացանցում տարածվել է «իրավական անգրագիտություն, թե՞…» վերտառությամբ հոդված, համաձայն որի ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հրաժարվում է իրավապաշտպանին ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրել, պատճառաբանելով, որ վերջինիս նկատմամբ «…սահմանված է հսկողություն…»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news


Հոդվածում վկայակոչվել է «ՀՀ Քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 15-րդ կետը, որում սահմանված են անձնագիրը փոխանակելու մերժման հիմքերը։
Տեղեկացնում ենք, որ վերը նշված օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը: 


Դեռևս 29.07.2016թ. քննչական մարմնից ստացվել է գրություն, համաձայն որի հանձնարարվել է քրեական գործով ներգրավված մեղադրյալին անձը հաստատող փաստաթուղթ չտրամադրել։ Անհրաժեշտ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն քննիչի կողմից կայացրած որոշումը պարտադիր է բոլոր մարմինների համար։

Մնացական Բիշախչյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով