Թալանել են Ավանի «Վիվարո» բուքմեյքերական կետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 30-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02։00-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնում ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արտակ Պողոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Թումանյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Վահե Լաչինյանի, Նորայր Հարությունյանի և ավագ քննիչ Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը գլխարկով, բժշկական դիմակով դեմքը փակած, զենքի նմանվող առարկայով մտել է նշված բուքմեյքերական կենտրոն և զենքը պահելով օպերատոր, Երևանի բնակիչ՝ 26-ամյա Ա. Հ.-ի վրա՝ սպանության սպառնալիք տալով նրա հասցեին, հափշտակել է նրա մոտ եղած ողջ գումարն ու դիմել փախուստի։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ա. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի և 235 հդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները և ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ծառայողները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, հանցագործին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով