«Երկու կողմերից էլ ուժերն ու միջոցները բավական խիտ են». Արծրուն Հովհաննիսյան

Անհանգստություն պետք է լինի, դա նորմալ է: Այսօր՝ հուլիսի 5-ին, Ազատության եթերում հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանքելով այն հայտարարություններին, որ հասարակությունն անհանգստացած է սահմանում տիրող իրավիճակի մասով և հավելելով, որ ինքը ևս անհանգստացած է:

Հովհաննիսյանի խոսքերով, հակառակորդն անընդհատ շարժվում է, փորում է, պատրաստվում է պատերազմի, ինչն Ադրբեջանի ղեկավարությունը երբեք չի թաքցրել. «Ադրբեջանի ղեկավարությունը երբեք չի թաքցրել, որ պատրաստվում է ետ նվաճել իր կորցրածը»:

Ինչ վերաբերում է կանխատեսումներին, Հովհաննիսյանը նշել է, որ պետք է պատրաստ լինել հակառակորդի ցանկացած քայլի. «Երկու կողմերից էլ ուժերն ու միջոցները բավական խիտ են: Բայց միևնույն ժամանակ ասել, թե հիմա պատերազմի հավանականությունը հիմա ավելի շատ է, քան՝ մեկ ամիս առաջ էր, այդքան էլ այդպես չէ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով