Երբ կնվազի գազի և էլեկտրոէներգիայի սակագինը

Ավելի քան մեկ ամիս է անցել, ինչ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը հանրային ծառայկությունները կարգավորող հանձնաժողովի հետ քննարկում է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հնարավորությունը:

Սակայն վերջնական որոշում դեռ չկա: Նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ կառավարությունում քննարկումներն ընթանում են հենցէլեկտրաէնեգրիայի եւ գազի սակագնի կառուցվածքի առումով: Իսկ թե ինչ արդյունք կտան այս քննարկումները, նախարարությունից դժվարացան հստակ պատասխանել:

Ինչպես հայտնի է` էլեկտրաէներգիայի սակագինը վերանայվում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ: Եթե այս դեպքում վերանայվի, ապա դա կլինի օգոստոս ամսից հետո, քանի որ փետրվար ամսին արդեն իսկ մեկ անգամ վերանայվել ու հաստատվել էգործող սակագինը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով