«Եթե նախկին նախագահին են այսպես անում, պատկերացրեք ցանկացած այլ անձի ինչ կարող են անել». Արամ Օրբելյան

Ռոբերտ Քոչարյանի գործը բավարար մշակված չէ քննչական մարմինների կողմից, այսօր հրավիրած ասուլիսում ասաց Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը: Ըստ նրա՝ ամենամեծ զավեշտն այն է, որ փաստաբանները չեն կարողանում հասկանալ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը: Ապացույցների մեջ էլ ուղղակի ապացույց չկա:

«Մինչև վերջ ես չեմ կարողանում հասկանալ մեղադրանքը, ինչ-որ փաստեր են նկարագրված, որից հետո ասում է՝ 300.1 հոդված: Այն արարքը, որը կատարել է, մենք չենք կարողանում հասկանալ: Ես հանցագործության հանցակազմի էլեմենտը չեմ կարողանում հասկանալ, որպեսզի կարողանանք անձին պաշտպանել կամ չպաշտպանել: Մինչև վերջ չեմ հասկանում՝ նա մեղադրվո՞ւմ է զորք օգտագործելու մեջ, մեղադրվո՞ւմ է արտակարգ իրավիճակ մտցնելու մեջ: Հստակ արարք, որը կարողանանք գնահատենք, հանցագործություն է, թե ոչ, չկա»,- ասաց Օրբելյանը:

Փաստաբանն ասաց, որ այս գործըթնացն ապօրինի է: «Եթե նախկին նախագահին են այսպես անում, պատկերացրեք ցանկացած այլ անձի ինչ կարող են անել»,- նշեց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Lragir.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով