Դիրքեր բարձրացող զինվորները նախապես 7-10 հազար դրամ են հավաքում սնունդ գնելու համար. փողն տնից են ուզում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ ԱԱԾ-ն պաշտպանության համակարգում, հատկապես զինակոչիկներին բանակից կեղծ փաստաթղթերով ազատելու նպատակով կոռուպցիոն գործարքներն ու սկանդալային պատմություններն է ներկայացնում հանրությանը, «Ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Նոյեմբերյանի N զորամասում դիրքեր բարձրացող զինվորները նախապես 7-10 հազար դրամ գումար են հավաքում սնունդ գնելու համար:

Բանն այն է, որ մի քանի օր դիրքերում մնացող զինվորներին ինչպես հարկն է չեն կերակրում, եւ ամեն անգամ հերթապահության գնալուց առաջ զինվորները տնից գումար են խնդրում` սնունդ եւ ծխախոտ գնելու նպատակով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով