ԴԱՀԿ-ն առգրավվել է «Ոսկու աշխար­հի» սեփականատիրոջ գույքը. նա դատարան է դիմել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ոսկու աշխարհ» տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամ­յանը ԴԱՀԿ-ի հետ կռիվ է տալիս:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի հուլիսի 12-ին «Վաղարշ և որդիներ» կոն­ցեռն ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծա­ռայության:

«Ոսկու աշխարհի» սեփա­կանատերը պահանջում է, որ դատա­րանը ԴԱՀԿ ծառայության՝ հուլիսի 3-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչի, կազմված արձանագրությու­նը վերացնի և առգրավված գույքերը հայցվորին վերադարձնելուն պար­տավորեցնի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դատելով իրավիճակից՝ ԴԱՀԿ-ն առգրավվել է «Ոսկու աշխար­հի» սեփականատիրոջ գույքը, և վեր­ջինս դատարանի միջոցով է ցանկա­նում այն վերականգնել: Թե ինչ որոշ­ում կկայացնի դատարանը, ցույց կտա ժամանակը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով