ԳՅՈՒՂԱՑՈՒ ՎԱՍՏԱԿԸ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԵԼ

Անընդունելի եմ համարում նման վերաբերմունքը գյուղացու աշխատանքի հանդեպ: ՀՀ բնակլիմայական պայմաններում գյուղատնտեսությունն ունի բարձր ռիսկայնություն: Երկրում գյուղատնտեսական եռուն շրջանն է:

Ներկայումս գյուղատնտեսության ոլորտում առկա հիմնախնդիրների շարքում իր առանցքային դերն ունի Հանրապետության մի շարք համայնքներում ոռոգման ջրի բացակայությունը, մասնավորապես՝ Վեդի, Վանաշեն, Սիսավան, Ոսկետափ և մի շարք այլ համայնքներում: Սակայն ոռոգման ջրի հիմնախնդիրը պայմանավորված է ոչ թե ջրային ռեսուրսների սակավությամբ, այլ ջրային համակարգի պատասխանատուների ՝ գյուղացիների հանդեպ անբարեխիղճ վերաբերմունքով:

Ոռոգման ջրի բացակայության պատճառով, նշված համայնքներում գյուղացիները սպասված բերքի ահռելի կորուստներ են ունեցել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

29.06.18թ-ին նշված համայնքների բնակիչների հետ հանդիպումից հետո, հեռախոսազրույց եմ ունեցել ՛՛Ջրային պետական կոմիտեի՛՛ ժամանակավոր պաշտոնակատարի հետ, որից հետո խնդիրը լուծվեց, որը տևեց ընդամենը հաշված օրեր:

Եվ երեկվանից կրկին, ոռոգման ջրի քանակը կտրուկ նվազեց:

Իմ մտահոգությունն եմ ուզում հայտնել գյուղի և գյուղացու առջև ծառացած խնդրի վերաբերյալ , և հրավիրում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը այս խնդրի վերաբերյալ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Իշխան Խաչատրյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով