Արտակարգ դեպք Արարատի մարզում․ 33-ամյա տղան կրկին անգամ փորձել է բռնաբարել սեփական մորը

SAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ այսօր, հուլիսի 24-ին Արարատի մարզի քաղաքներից մեկի բնակիչ 51-ամյա Մ․Վ․-ն իր բնակության վայրի Ոստիկանության բաժին հայտնել է, որ այս տարվա ապրիլին տանը, ննջասենյակում իր որդին՝ 33-ամյա Ա․ Խ․-ն ալկոհոլի ազդեցության տակ բռնի կերպով սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ․ Վ․-ն իրավապահներին հայտնել է, որ կատարվածի մասին նախկինում Ոստիկանություն չի դիմել, քանի որ ամաչել է որդու արարքի համար։ Այսօր գիշերը ժամը 01։30-ի սահմաններում տղան նորից փորձել է սեռական հարաբերություններ ունենալ իր հետ։ Երբ ինքը ննջասենյակում քնած է եղել, տղան մտել է ներս, փորձել է բարձրացնել վերմակը և նորից տիրանալ իրեն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ա․ Խ․-ն տեղափոխվել է տարածքի ոստիկանություն և ենթարկվել բժշկական փորձաքննության։ Պարզվել է, որ նա դարձյալ գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ տարածքի Ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Մ․ Վ․-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով