Արա Մինասյանը համաձայն չէ, որ հիվանդանոցում կատարվող ստուգումների պատճառը Սարգսյանի հետ իր խնամիական կապն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ չի բացառել, որ աշխատանքից կազատի Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանին: Վերջինս, ինչպես հայտնի է, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է: Նախարարը հայտարարել է, թե նախարարությունը շարունակում է ստուգումները այդ ԲԿ-ում, հայտնաբերել է չարաշահումներ:

Բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ որեւէ մտահոգություն չունի: «Ստուգումներ իրականացնող հանձնաժողովը պետք է փաստաթուղթ գրի, որ բոլորս տեսնենք, որպեսզի կա՛մ համաձայնենք, կա՛մ ոչ:»,- ասել է նա: Միաժամանակ Մինասյանը չի համաձայնել տեսակետի հետ, որ բժշկական կենտրոնում կատարվող ստուգումների պատճառը Սարգսյանի հետ իր խնամիական կապն է: «Իհարկե, ո՛չ: …Իմ գործընկերները ստուգում են իրենց հատկացրած խոշոր գումարները»,- ասել է նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով