Արայիկ Հարությունյանի կողմից միջնորդավորված հկ-ներ են հիմնադրվել. ուսհաստատությունների անձնակազմերին հորդորում են բողոքներ գրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի կողմից միջնորդավորված հասարակական կազմակերպություններ են հիմնադրվել, որոնք զանգահարում են տարբեր ուսումնական հաստատությունների անձնակազմերին եւ ուսանողներին, ասում՝ ինչ բողոքներ ունեք, եկեք, գրեք: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի շուրջ փորձեց ստանալ անձամբ նախարար Արայիկ Հարությունյանի մեկնաբանությունը: Ի պատասխան` նա նշեց. «Իմ գործունեությունը եղել է չափից դուրս հրապարակային եւ այդպիսին շարունակում է լինել:

Եթե ես հարց եմ ունենում որեւէ ռեկտորի հետ, զանգում եմ, ուղիղ էդ հարցը իրեն տալիս եմ, եթե ռեկտորը խնդիր է ունենում որեւէ բուհում, մեր լիազորությունների շրջանակներում համապատասխան միջոցներ են ձեռնարկվում, կամ եթե դա իրավապահների միջամտությունների խնդիր է, դիմում ենք իրենց»: Նշենք, որ Հարությունյանը սոցիալական ցանցում գրել է, թե բազմաթիվ բաց ու փակ նամակների հետքով գնում է Գորիս այնտեղի պետական համալսարանի խնդիրների քննարկման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով