Ադրբեջանն իր ծովային զորքերն է բերել սահման ու դեռ խոսում է՞ ռազմական արկածախնդրության մասին. Արշակ Զաքարյան

Օրերս հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարությունն ու ոստիկանությունը համաձայնության են եկել և պատրաստվում են համապատասխան որոշում կայացնել ոստիկանության ներքին զորքերի`սահմանում ծառայություն իրականացնելու վերաբերյալ:

ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում  կինոռեժիսոր, «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ Արշակ Զաքարյանը կարծիք հայտնեց, որ դա կարևոր որոշում է: «Քանի որ ոստիկանության ներքին զորքերի քանակը շատ է, լավ կլինի՝ մի մասը դառնա պայմանագրային զինծառայող և մեր սահմանները պահի: Ես դա մայիսի վերջին առաջարկել եմ ու հայտարարել այդ մասին, հետևաբար այս որոշումն ինձ գոհացնում է: 

Երկրիներսում մենք ի՞նչ ենք անում այդքան զորքերը, ո՞ւմ դեմ ենք պայքարում»,-նշեց Զաքարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե Հայաստանում այս որոշման ընդունումը «ռազմական արկածախնդրություն» է՝Զաքարյանը նշեց. «Ադրբեջանն իր ծովային զորքերն է բերել սահման ու դեռ խոսում է՞ ռազմական արկածախնդրության մասին: Ծովը որտե՞ղ է սահմանին, կասե՞ք, որ ծովային զորքեր են բերում: Այնպես որ, իրենք ինչ ուզում են թող ասեն կամ մտածեն, մեզ իրենց կարծիքը չի հետաքրքրում»:

Ինչ վերաբերում է այն հարցին,  որ կա մտավախություն, թե այս որոշումը պայմանավորված է սահմանային լարվածության աճով, Արշակ Զաքարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե դրանով է պայմանավորված»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով