«Ադրբեջանն առաջ է քաշում այնպիսի խնդիրներ, որոնք, իր կարծիքով՝ շատ դժվար պետք է լինեն Փաշինյանի համար». Արման Նավասարդյան

«Մենք այս դեպքերի կապակցությամբ պետք է այնպիսի գործողություններ ձեռնարկեինք, որ չեզոքացնեինք դրանք. ես դա չեմ տեսնում»,- այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով վերջին օրերին Լելե Թեփում տեղի ունեցած ադրբեջանական համաժողովի և այդ համաժողովին ռուս գործիչների մասնակցության մասին։

Նա կարծում է՝ Ադրբեջանը բավական մշակված քաղաքականություն է վարում՝ հնարավորություն չստեղծելու բանակցությունների համար. «Նա առաջ է քաշում այնպիսի խնդիրներ, որոնք, իրենց կարծիքով՝ շատ դժվար պետք է լինեն Փաշինյանի համար։ Հիմա շրջանառության մեջ է դրվել, որ եռակողմ համաձայնություն է եղել Սարգսյանի, Պուտինի և Ալիևի միջև՝ 5 շրջանները հանձնելու մասին, հիմա նորից դա ասպարեզ է բերվում։ Եթե մենք հայտարարում ենք, որ շարունակում ենք արտաքին քաղաքական գիծը, «եթե շարունակում ես, եղբայր, արի, իրագործի այն, ինչ խոստացել է քո նախորդը»»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով