Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունը մեծ է․ Հայաստանի վարչապետ

Ռուսաստան – «Էխո Մոսկվի» ռադիոկայանի խմբագրությունում, Մոսկվա, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում պնդել է, թե Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունը մեծ է:

«Այժմ մեր տարածաշրջանում շատ լարված իրադրություն է, ես նկատի ունեմ Ադրբեջանի քաղաքականությունը», – ասել է Փաշինյանը՝ հավելելով․ – «Պատերազմի շատ մեծ հավանականություն կա, և ես ասել եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք դրան»:

Խոսելով ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին՝ Հայաստանի վարչապետը միաժամանակ ընդգծել է, որ «Ռուսաստանն ունի բոլոր լծակներն ու հնարավորությունները՝ պատերազմ թույլ չտալու»: «Ես չեմ կարող որևէ կերպ հավատալ, որ մեր ռազմավարական դաշնակիցը, մեր դարավոր եղբայրն ու ընկերը թույլ կտա պատերազմ», – ասել է Նիկոլ Փաշինյանը ռուսական ռադիոկայանին

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ազատություն Ռ/Կ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով