Ադրբեջնական պաշտպանության նախարարուէթյունը հունիսի 20-ին տարածել է մեծ կես-ժամանոց տեսանյութ Նախիջեւանում իրենց գործողությունների մասին։
Դրվագներից մեկում հայտարարվում է, որ Արենի գյուղը եւ Երեւան-Եղեգնաձոր հատվածը փաստացի բանակի նշանակետի տակ են գտնվում ադրբեջանցիների առաջխաղացման պատճառով։ Էկեք նայենք քարտեզով հերավոռություննեռը։ Իրականում, ես տեղյակ չեմ, սա նոր դիրք է, թե եղել է, բայց կարելի է հասկանալ դիրքի հեռավորությունը Արենի գյուղիցից եւ մայրուղուց, որը ռազմավարական բնույթի ճանապարհ է դեպի Արցախ բանակի շարժի համար։
Սա ադրբեջանական ռազմական լրագրողն, որը ցույց է տալիս Արենի գյուղը
Մինչեւ այգիների սկզբնամասը մոտ 1800 մետր է, այսինքն դա հասանելի է ադրբեջանական դիպոկահարների համար։ Արենիի սկզբնամասը արդեն 4200 մետր հեռավորության վրա է, եւ մոտավոր 150 մետր ավելի ցածր է ադրբեջանական դիրքերից։ Սա արդեն անհասանելի է ադրնեջանական հրազենի, տեսանյութում ներկայացված ЗУ հակաօդային զենիտկեքի համար, որոնք ադրբեջանցիք կիրառում են, օրինակ, Տավուշում գյուղերի դեմ։ Սակայն հասանելի է ծանր ականանետերի համար։
Ինչ վերաբորում է Երեւան – Եղեգնաձոր մայրուղուն, ապա սա արդեն 5200 մետրի վրա է։ Հասկանալի է, որ նման ճանապարհը վերահսկողության տակ պահելու համար Ադրբեջանը ծանր հրետանի է պահում Նախիջուանում։ Բայց սա արդեն ուրիշ պատմություն է։