ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Ինդոնեզիայի Ժողովրդական խորհրդատվական ժողովի փոխնախագահին

Հուլիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց ՀՀ ԱԺ հրավերով Երևանում գտնվող Ինդոնեզիայի Հանրապետության Ժողովրդական խորհրդատվական ժողովի փոխնախագահ դոկտոր Հ.Մահյուդինի ղեկավարած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում դոկտոր Մահյուդինը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և գոհունակություն՝ տեղի ունեցած արդյունավետ հանդիպումների համար։ Ժողովրդական խորհրդատվական ժողովի փոխնախագահը տեղեկացրեց, որ խորապես ազդված է Ցեղասպանության թանգարան այցելությունից և կարևորեց բոլոր երկրների համատեղ ջանքերը մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման և կանխարգելման համար։

Կողմերն, անդրադառնալով երկու ժողովուրդների միջև բազմադարյա պատմական առնչություններին, վստահություն հայտնեցին, որ դրանք լավ նախադրյալ են հանդիսացել հայ-ինդոնեզական միջպետական վերընթաց զարգացող հարաբերությունների համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եկուստեք կարևորելով երկու երկրների միջև արդյունավետ միջխորհրդարանական կապերը, ինչպես նաև երկու խորհրդարաններում գործող բարեակամության խմբերի համագործակցությունը՝ հույս հայտնեցին, որ ակտիվ  շփումները կտարածվեն և աստիճանաբար կընդգրկեն նաև բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում նաև երկու երկրների գործարարների միջև առավել արդյունավետ գործակցությունը, առևտրա-տնտեսական ցուցանիշների բարելավումը։

Գործարար շփումների խրախուսման համատեքստում, ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի մրցակցային առավելությունները, տարբեր տարածաշրջանային և միջազգային ինտեգրացիոն կառույցների հետ համագործակցության շնորհիվ ստեղծված հնարավորությունները, ինչը ինդոնեզական ներդրողների համար նոր շուկաներ մուտք գործելու համար լավ հարթակ կարող  է հանդիսանալ։

Կողմերն իրենց գոհունակությունն արտահայտեցին միջազգային կառուցների շրջանակում  արդյունավետ համագործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շնորհակալություն հայտելով ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Ինդոնեզիայի հավասարակշռված դիրքորոշման համար՝ ԱԳ նախարարի տեղակալ Ա․ Պապիկյանը ներկայացրեց խնդրի կարգավորման վերաբերյալ Հայստանի մոտեցումները, անընդունելի և վտանգավոր համարելով հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու  փորձերը։ Ինդոնեզական կողմն, իր հերթին ևս, կարևորեց հակամարտության կարգավորումը բացառապես բանակցությունների միջոցով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով