Աբսուրդ է, որ Հայաստանի առողջարանային կենտրոններից մեկի տարածքում հանքարդյունաբերություն ձևավորվի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգված է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակով:

Ուղիղ հեռարձակման ժամանակ պատասխանելով տրվող հարցերին՝ ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ խնդրին լուծում ի վերջո կգտնվի: «Եթե Ամուլսարի գործընթացը սկսվեր իմ վարչապետ դառնալուց հետո, ես, միանշանակ, դեմ կարտահայտվեի:

Ես թույլ չէի տա, որ այդ ծրագիրը սկսվեր ոչ թե նրա համար, որ կարծում եմ, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի, այլ նրա համար, որ կարծում եմ՝ աբսուրդ է, որ Հայաստանի առողջարանային կենտրոններից մեկի տարածքում հանքարդյունաբերություն ձևավորվի, ինչպիսին էլ այն լինի»,-ասել է Փաշինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա խոսքով` կա նաև երկրորդ խնդիր՝ ՀՀ կառավարությունը որևէ գործողություն չի կարող իրականացնել, եթե չունի դրա համար դե յուրե հիմնավորում:

 

Armlur.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով