«Ցանկացած մարդ պետք է իր արած-չարածին պատասխան տա». Միհրան Պողոսյան

«Հանրապետականն ինքը որոշում կկայացնի՝ թենածու կունենա՞, թե՞ ոչ: Ի վերջո, այս հարցը դեռ կարգավորված չէ, գուցե ավագանին է որոշում կայացնում և ընտրում քաղաքապետ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ խոսելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին:

Ըստ նրա՝ քաղաքապետի ընտրության երկու տարբերակ կա՝ արտահերթ ընտրություններ կամ ավագանին է ընտրում, և երբ կլինի արտահերթ ընտրությունների անցկացման մասին վերջնական որոշում, ՀՀԿ-ն իր ասելիքը կասի.

«Ես կարծում եմ՝ ցանկացած փոփոխությունից հետո պետք է վերլուծել իրավիճակը, ցանկացած կուսակցություն պետք է հասկանա իրադրությունը և գնահատի իր վիճակը, հետո որոշի՝ թեկնածու առաջադրի, կամ՝ ոչ: Երբ լինի ընտրությունների անհրաժեշտությունը, այդ ժամանակվա դրությամբ գնահատական կտրվի իրավիճակին և և կորոշվի թեկնածու կունենա, թե ոչ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս պահի դրությամբ, ըստ Մ.Պողոսյանի, ժամանակավրեպ է նման գնահատական տալը:

Անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցող բացահայտումներին՝ Մ.Պողոսյանը նշեց, որ բազմիցս ասել է, որ վենդետաներին դեմ է և չի գտնում, որ ներկա իշխանություններն ընկել են նախկինների հետևից.

«Ցանկացած մարդ պետք է իր արած-չարածին պատասխան տա: Դա նորմալ պրոցես է, ես խնդիր չեմ տեսնում: Չի սխալվում այն մարդը, ով չի աշխատում: Ես աշխատող մարդ եմ, կարող է սխալված լինեմ, բայց ինչ-որ չարաշահումներ, ապօրինություններ, ես այդ մասով խնդիր չեմ տեսնում: Ես պատրաստ եմ ցանկացած հարցի պատասխան տալու»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին՝ սպասո՞ւմ է, որ ԱԱԾ-ի աշխատակիցներն իրեն «հյուր» կգնան, Մ.Պողոսյանը պատասխանեց, որ միշտ սպասում է բոլոր աշխատակիցներին:

Առաջիկայում օֆշորի գործի վերաբացման մասին պատգամավորը նշեց, որ կցանկանա, որ հասարակությունը մեկ անգամ ևս տեսնի, որ ինչ եղել է, իր ասածները եղել են բառացի ճիշտ, այսինքն՝ այդ ամենը եղել է շոու.

«Եթե նոր իշխանություններն անհրաժեշտ կգտնեն վերաբացել այդ գործը, կաջակցեմ և բոլոր փաստերը կներկայացնեմ»:

Իր քաղաքական ապագայի մասին Մ.Պողոսյանը նշեց, որ ինքը երիտասարդ է, դեռ շատ անելիքներ ունի քաղաքականության մեջ և այլ ոլորտնեում մեր երկրի զարգացման համար: Ակտիվ մարդը չի մարում»:

ՀՀԿ-ի իշխանությունը հանձնելը, ըստ նրա, այն փաստը չէ, որի պատճառով ինքը դուրս կգա ՀՀԿ-ից:

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով