Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի փաստաբանը մեկնաբանություն է արել

«Ի Էլ Էլ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի փաստաբան Արմեն Ֆերոյանը պարզաբանել է երեկվա միջադեպը՝ կապված նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր հետ կատարված միջադեպի վերաբերյալ․
«Ներկայացնելով Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի, իրավունքների պաշտպանությունը ցանկանում եմ հայտնել, որ լրատվամիջոցներով վերջինիս մասնակցությամբ իբրև թե տեղի ունեցած «ծեծուջարդի» հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը:

Նշված հանգամանքներն իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ առկա են շատ հստակ ապացույցներ, որոնք ուղղակիորեն ապացուցում են դրանց շինծու և մտացածին լինելը: Մասնավորապես` առկա է ինչպես դեպքի վայրը տեսանկարահանող տեսախցիկի տեսագրությունը, այնպես էլ` Կարեն Գասպարյանի տան տեսագրությունը:

Հիշյալ տեսագրություններում ամբողջությամբ արտացոլված է տեղի ունեցած միջադեպի ամբողջական և իրական պատկերը: Հիշյալ տեսագրությունները մեր կողմից կտրամադրվեն վարույթն իրականացնող մարմնին` դրանց շուրջ մանրակրկիտ քննություն իրականացնելու միջնորդությամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ բոլոր լրատվամիջոցներին հորդորում եմ ձեռնպահ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության հետագա տարածումից, առավել ևս, որ այն իրականացվում է առաց հակառակ կողմի դիրքորոշումն ունկնդրելու»:

HayNews.am

Նմանատիպ նորություններ

ՀՀ հպարտ քաղաքացիներին մեկ անգամ ևս այդ հուզական թ... Դսեղում Նիկոլ Փաշինյանը բարկացած, հուզված ձայնով դիմեց ՀՀ հպարտ քաղաքացիներին և կոչ արեց. վե՛րկացեք, վե՛րկացեք քայլեք… Տեսնելով, որ հպարտ քաղաքացի...
«Ժողովուրդը պետք է թույլ չտա Նիկոլին ».Մենուա Հարո... Ժողովուրդը պետք է թույլ չտա Նիկոլին այլևս փողոցով սեփական իշխանությունը պահելու շոուներ կազմակերպել, փողոցը՝ ընդդիմության մենաշնորհն է․․․ Պետք է ...
90-ականների համատարած թալանն ու սեփականաշնորհումը․... Համատարած փլուզումն ու դրան զուգահեռ թալան բնորոշվող երևույթը, որի մասին խոսում են վերջին տարիներին, եղել է այն ժամանակաշրջանում, երբ խորհրդային 7...
2020 թվականին Հայաստանում 15-20 հազար մարդ կդառնա ... «Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ եր...
Պետք է պատրաստ լինել, որ նման տեմպերով գալիք գարնա... Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը, թեպետ այս անգամ կոչել այն տարածաշրջանային կարելի է միայն պայմանականորեն, ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով