Վարչապետը ներկա է գտնվել Հայաստանի դիվանագիտության պատմությունը ներկայացնող կայքէջի շնորհանդեսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաքին գործերի նախարարությունում ներկա է գտնվել www.divanaget.amկայքէջի շնորհանդեսին: Կայքում ներկայացվում են հայկական դիվանագիտության 100-ամյա պատմությունը, Հայաստանի երեք հանրապետությունների արտաքին գործերի նախարարները, նրանց գործունեության մասին մանրամասներն ու հայ դիվանագետների վերաբերյալ տարբեր տեղեկություններ:

Վարչապետը նշել է, որ կարևոր ու գնահատելի աշխատանք է կատարվել: «Կարծում եմ՝ Հայաստանի առաջին Հանրապետության, Խորհրդային Հայաստանի և երրորդ Հանրապետության պատմություններն ապագան կերտելու համար կարևոր ուսումնական նյութ են: Իհարկե, միշտ կան բանավեճեր, թե պատմությունն ինչպես է մեկնաբանվում, սակայն կարծում եմ, յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր պաշտոնյա, յուրաքանչյուր դիվանագետ այդ պատմությունից կարող է անել իր հետևությունները: Առավել տաղանդավորները տարբերվում են նրանով, որ այդ պատմությունից անում են առավել ճշգրիտ հետևություններ:

Հույս ունեմ, որ մեր տաղանդավոր դիվանագետներին այս կայքը կօգնի անել առավել ճշգրիտ, օգտակար ու արդյունավետ հետևություններ»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարչապետը եղել է նաև ԱԳՆ դիվանագիտական դպրոցում, շրջայցի ընթացքում ծանոթացել ստեղծված պայմաններին, ուսումնական գործընթացի կազմակերպման գործընթացին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով