Ո՞ր պատգամավորներն են թաքցրել իրենց ունեցվածքը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասով վարչական իրավախախտումների վերաբերյալ 66 վարույթ է հարուցվել: Դրանց արդյունքում կայացվել են վարչական տույժ կիրառելու մասին 15 որոշում, գործի վարույթը կարճելու մասին՝ 17 որոշում. իսկ 34 գործերի քննությունը կիրականացվի հուլիս ամսին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 66 վարույթները որ ոլորտների բարձրաստիճան պաշտոնատար անձանց են վերաբերում:

Մասնավորապես վարույթ է հարուցվել ԱԺ չորս պատգամավորի դեմ: Բացի այդ` 26 վարույթ վերաբերում է քննիչներին, 15-ը` հարկային եւ մաքսային ծառայողի, 4-ական դեպքեր վերաբերում են ոստիկանության ծառայողի, քաղաքացիական ծառայողի, դատախազի եւ ԴԱՀԿ ծառայողի, 3 դեպք քրեակատարողական ծառայողի, 2-ն էլ այլ պաշտոն զբաղեցնող անձի:

Ըստ էթիկայի հանձնաժողովի` այս մարդիկ միտումնարով կամ անզգույշ կերպով իրենց հայտարարագրերը թերի են ներկայացրել: Թե ովքեր են հայտարարագիրը թերի ներկայացրած, ըստ այդմ` ունեցվածքը թաքցրած չորս պատգամավորները, Էթիկայի հանձնաժողովը չի մանրամասնել: Հավելենք, որ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով