«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման հետևում նշմարվում է ադրբեջանական հե՞տք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա ֆեյսբուքյան իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե այն, ինչ տեղի է ունենում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ զուտ ներեկեղեցական խնդրիր է, և առայժմ դուրս չի եկել եկեղեցու սահմաններից, չի դարձել հանրային հարց, հետևաբար, կառավարությունը չի կարող որևէ դիրքորոշում արտահայտել ու միջամտել:

Սակայն, կան փաստեր, որոնք հուշում են՝ հակառակ իրավիճակի հետ գործ ունենք, որ խնդիրն այլևս միջեկեղեցական դաշտում չէ, և Հայ Առաքելական եկեղեցու ու Վեհափառի դեմ ուղղված այս պայքարը, կարծես թե, ունի արտաքին միջամտություն, արտաքին ուղղորդում, քանզի շարժման կազմակերպիչների թիկունքում, ըստ մեր աղբյուրի տրամադրած տեղեկատվության, երևում են արտաքին ուղղորդողների «ականջները»:

Եթե դա, իրոք, այդպես է, կնշանակի պետությունը ոչ թե ընդամենը կողքից հետևողի դերում պետք է լինի, այլ պայքարողի, քանի որ, այլևս գործ ունենք ազգային անվտանգության խնդրի հետ:

Եվ այսպես, մեզ հասած տեղեկատվության համաձայն, «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» հակաեկեղեցական շարժման ակտիվիստ Արտակ Ալավերդյանը սերտ կապի մեջ է ադրբեջանական գումարներով աշխատող, Ադրբեջանի պետական քարոզչության կողմից գնված  երեք հայ «այլախոհների»՝ Վահան Մարտիրոսյան, Վահե Ավետյան, Սյուզան Ջաղինյան, խմբի հետ, ավելի կոնկրետ՝ Վահե Ավետյանի հետ:

Հիշեցնենք, որ իրեն վտարանդի գրող հռչակած, Շվեդիայում բնակվող Վահե Ավետյանը, հանդես գալով իբրև հայ-ադրբեջանական հարաբերությունների «կարգավորիչ», իհարկե, ի նպաստ Ադրբեջանի, իր երկու զինակիցների՝ Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի հետ այցելություններ էին  կատարում Բաքվի Շեհիդների պուրակ, ծաղիկներ դնում 1990 թվականին Բաքվի հայության ջարդերը կազմակերպած բաշիբոզուկների գերեզմաններին, ներողություն խնդրում «Խոջալուի ցեղասպանության» համար եւ, իհարկե, հանդիսավորապես ճանաչում Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»։

Մեր աղբյուրի փոխանցմամբ,  Արտակ Ալավերդյան-Վահե Ավետյան զույգի գործնականկապերին, ամենայն հավանականությամբ, նպաստել է նրանց ազգակցական կապը: Ըստ մեր աղբյուրի, Արտակ Ալավերդյանը Վահե Ավետյանի աներձագն է (Արտակի քույրը՝Իրինան Վահեի կինն է): Կան կասկածներ, որ Արտակն ուղղորդվում է ադրբեջանականգումարներով գործող Վահե Ավետյանի կողմից:

Ի դեպ, Արտակն ունի 10 տարվա ԱՄՆ մուտքի արտոնագիր, ինչը նա ձեռք է բերել բավականին հեշտությամբ:

Տեղեկացնենք, որ նախօրեին Գնդեվանքում Վեհափառի դեմ բողոքող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակտիվիստների գործողություններին թեպետ ԱրտակԱլավերդյանն անձամբ չի մասնակցել, սակայն նա հեռակա կարգով ուղղորդել է խմբիանդամներին:

Հիշեցնենք, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երեկ ուխտի էր մեկնել Գնդեվանք(Վայոց Ձորի թեմ), որտեղ հակաեկեղեցական նախաձեռնության անդամներնարգելափակել էին նրա տեղաշարժը: Շրջափակված էր Վեհափառ Հայրապետի մեքենան,փակ էր  Գնդեվանքից վերադարձի ճանապարհը: Եվ Ամենայն Հայոց Հայրապետըստիպված էր  իջնել մեքենայից ու  շարժման մասնակիցների վիրավորանքների,սպառնալիքների տարափի տակ քայլեր՝ ոստիկանների ուղեկցությամբ:

Հաշվի առնելով  մեր աղբյուրի տրամադրած փաստերը, որը խոսում է ադրբեջանահաճ գործողություններով հայտնի Վահե Ավետյան և «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակտիվիստ Արտակ Ալավերդյանի կապի մասին, ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականըհրավիրում է  Ազգային Անվտանգության ծառայության ուշադրությունը: Առկա փաստերըհուշում են, որ Հայ Առաքելական Եկեղեցու և Հայոց Հայրապետի դեմ ուղղված շարժումըկարծես թե ունի արտաքին դրսևորումներ, հետևաբար, պետք է շուտափույթ  հայտնվիպետության  ուշադրության կենտրոնում ու դառնա  ազգային անվտանգությանմարմիների ուսումնասիրության, հետազոտության  խնդիր:

 

Հեղինակ՝ ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Աղբյուր՝ haydzayn.am

ԱԳՆ-ն հանձնարարել է բոլոր դեսպաններին զբաղվել Աննա Հակոբյանի PR-ով. Ապացույց

25.11.2020

Այն պահից, երբ դուք ձեր ապագան վստահեցիք այս ծախու և խաբեբա «լրագրողին», դուք դավաճանեցիք ձեզ ու ձեր երկրին.Կարինե Աճեմյան

23.11.2020

Արծրուն Հովհաննիսյան, որ խնդրեմ, կասե՞ս, թե այս բլուրը վերադարձնելու համար քանի Հայ զինվոր է զոհվել վերջին պատերազմում.Արթուր Ղազինյան

24.11.2020

Հարգարժան Վեհափառ.Ես չեմ կարող միասնական լինել մարդկանց հետ, ում ապաշնորհության պատճառով իմ երեխաները զրկվել են իրենց մկրտության վայրից, իսկ ես իմ փոքր հայրենիքից

22.11.2020

Շուշիի վրա է ընկնում հայկական Իսկանդերը. Արթուր Դանիելյանը տեսանյութ է հրապարակել

23.11.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով