Նոր բացահայտումներ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների մասին

Նախօրեին Գնդեվանք կատարած  այցի ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ավտոմեքենայի շրջափակումը ցնցել է ոչ միայն Հայաստանի, այլև Սփյուռքի հասարակությանը: Սկսեցին հնչել այնպիսի կարծիքներ, որ Վեհափառի հրաժարականը պահանջող նախաձեռնության գործողությունները վերածվել են ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի:

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների մասին նոր բացահայտումներ են ի հայտ գալիս, այդ թվում նախաձեռնության երկու առաջնորդների՝ հայր Կորյուն աբեղա Առաքելյանի և պատմաբան Գևորգ Յազչյանի մասին, ով ստանձնեց ակցիաների կազմակերպման դերը Կարեն Պետրոսյանի՝ Գյումրու   ​​տնտեսագիտական ​​համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոկատար նշանակվելուց հետո :

Ըստ համացանցում տեղ գտած հրապարակումների՝ երկու գործիչների կենսագրության մեջ մերձավորարևելյան հետք է նկատելի:

Այսպիսով, պատմաբան Գևորգ Յազչյանը, համաձայն այդ հրապարակումների, ամուսնացելէ թրքուհու հետ, բացի հայկական անձնագրից ունի նաև թուրքական անձնագիր՝ Յազչօղլուազգանվամբ: Հայր Կորյուն աբեղա Առաքելյանին կասկածում են նրանում, որ Դամասկոսի հայ համայնքում իր ծառայության ընթացքում սերտ կապեր է ունեցել իսլամիստական ​​խմբերի հետ, անգամ թլպատվել է:

Այս իրավիճակում, երբ Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների գործողությունները հետզհետե ավելի  ագրեսիվ բնույթ են ձեռք բերում,  եկեղեցուն և նրա հովվապետինպաշտպանելու համար իրենց ձայնն են բարձրացնում Հայաստանի շարքայինքաղաքացիներն ու Սփյուռքի ներկայացուցիչները:

Իրենց հերթին մի շարք բարձրաստիճան հոգևորականներ հրապարակային կոչեր են հնչեցնում՝ ուղղված իշխանություններին` հորդորելով կասեցնել քրիստոնեական եկեղեցուդեմ «ծաղր» առաջին քրիստոնյա երկրում:

Հանրության շրջանում արդեն տիրապետող են այն եզրահանգումները, ըստ որոնց՝ այս ամենի հիմքում աղանդավորական շարժում է թաքնված:

Հիշեցնենք, որ եկեղեցու շուրջ ստեղծված մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ հայտարարություններով են հանդես եկել ՀՀ և ԱՀ մարդու իրավունքի պաշտպանները:

Աղբյուրը՝ rusarminfo.ru

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով