Նախագահ Սարգսյանը հանդիպել է համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 7-ի երեկոյան Ծաղկաձորում հանդիպել է համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ։ Հանդիպումը սկսվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի աղոթքով։

«Դեպի հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» կարգախոսով անցկացվող հավաքը, որը կազմակերպվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից 2018 թվականը Երիտասարդության տարի հռչակելու ծրագրի շրջանակում, համախմբում է Հայաստանից ու Արցախից, ինչպես նաեւ աշխարհի ավելի քան քսան երկրից ժամանած շուրջ 400 երիտասարդների։

Հավաքի մասնակիցների հետ շփման ընթացքում հիմնականում անդրադարձ է կատարվել ազգային ինքնության, եկեղեցու եւ քրիստոնեության, հայրենասիրության թեմաներին։

Խոսելով հայկական ինքնության մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ մեր ժողովրդի պատմությունը հպարտանալու շատ առիթներ է տալիս, եւ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները հպարտանալու նոր հնարավորություն են ստեղծում։ «Աշխարհում քիչ ազգեր ու պետություններ կան, որոնք կարողացել են հեղափոխական փոփոխություններ իրականացնել առանց ընդհարումների եւ արյան, քիչ են ժողովուրդները, որոնք այսքան հանդուրժող ու գիտակից կարող են լինել։ Մենք ունենք բազմաթիվ պատճառներ՝ լինելու հպարտ հայ, եւ վերջին իրադարձությունները եւս մեկ կաթիլ են ավելացնում մեր հպարտությանը»,- ավելացրել է Արմեն Սարգսյանը։

Անդրադառնալով քրիստոնեությանն ու եկեղեցու դերին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ յուրաքանչյուրն ազատ է դավանանքի ընտրության հարցում, բայց նաեւ հիշեցրել, որ Հայ առաքելական եկեղեցին պարզապես եկեղեցի չէ. «700 տարի մենք մեծացել ու հպարտ հայեր ենք դարձել Հայ առաքելական եկեղեցու շնորհիվ, այն դարեր շարունակ պահել ու պահպանել է մեր պետականությունը, սերունդներին փոխանցել մեր ազգային ժառանգությունը»։

Արմեն Սարգսյանը պատասխանել է նաև հավաքի մասնակիցների տարաբնույթ հարցերին։ Հանրապետության նախագահը սփյուռքահայ երիտասարդներին հորդորել է գալ Հայաստան, նվիրվել երկրին, ազգային ժառանգությունը պահպանելով՝ հզորացնել հայրենիքը։

Նմանատիպ նորություններ

«Դուխովներին» ենթարկել խստագույն քրեական պատասխանա... Քաղաքագետ Արթուր Ղազինյան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլի հրապարակմանը, ըստ որի՝  Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած խնդրից հետո զինվոր...
Փաշինյանի միմոսության ժամանակը շուտով պետք է ավարտ... Փաշինյանի միմոսության ժամանակը շուտով պետք է ավարտվի Պետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրները լուծելու անկարողությունը Փաշինյանին դրդել է մասն...
Թարս ձեռնոցներով թարս շաբաթօրյակ.AntiFake.am... Թարս ձեռնոցներով թարս շաբաթօրյակ Վերևներից իջեցված համապետական մաքրության օրակարգը գուցե ավելի լավ վերջաբան ունենար, եթե դրա մեկնարկը չտրվեր թարս...
Մասրիկ գյուղը նշեց Ապրիլյան պատերազմի հերոս նահատա... Ողջ Փոքր Մասրիկ գյուղը նշեց Ապրիլյան պատերազմի հերոս նահատակ Վրեժ Սարգսյանի ծննդյան 30 ամյակը Վրեժ Վարդանի Սարգսյանը ծնվել է 1989թ․ մարտի 22-ին...
«Շրջում ենք քաղաքում, մաքրում կարմիր գծերը». ակցիա... Երևանում «Հանուն արդարության» հասարակական վերահսկողական նախաձեռնությունը համապետական շաբաթօրյակի շրջանակում ակցիա է իրականացնում՝ հիշեցնելով Կարմի...
Նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթօրյակին մասնակցում է ... ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն համապետական շաբաթօրյակին մասնակցում է թոռնիկների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջ...
Ի վերջո, պետք չէ պետական կառույցների պաշտոնական ան... Հարգելի ՀՀ քաղաքացիներ, Երեկ «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան դիմել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահին, Առողջապահության և սոց...
Չի կարելի աղբի մեջ կանգնել և հանդիսավոր միջոցառում... Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը հետաձգվեց, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով տարածքը՝ աղբի մեջ կորած, սկսեց աղբ հա...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով