Յուրի Խաչատուրովը «Մարտի 1»-ի գործով հրավիրվել է հարցաքննության

«Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հարցաքննության ծանուցագիր է ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Խաչատուրովը՝ պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, փոխանցել է, որ քննչական մարմին կներկայանա հուլիսի վերջին։

ՀՔԾ մամուլի ծառայության փոխանցմամբ, Յուրի Խաչատուրովը 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով ունի վկայի կարգավիճակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակներում հարցաքննության է կանչվել նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Իսկ այլ անձանց հետ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել նրան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով