Մանվել Գրիգորյանի վիճակը օր օրի վատանում է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի վիճակն օր օրի վատանում է: «Ոչ մի բան չի կատարվում։ Ժամանակ առ ժամանակ բժիշկների հետ ենք շփվում։ Այսինքն՝ հիմնականում առողջական խնդիրներով ենք զբաղված»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։

Նշենք, որ գեներալ Մանվելի փաստաբանները դիմել էին խափանման միջոցի փոփոխության համար, սակայն Վերաքննիչ դատարանը եւս մերժել էր փոփոխել Գրիգորյանի խափանման միջոցը։ Փաստաբանը, սակայն, պնդեց, որ Գրիգորյանի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ։

«Դա ես չեմ ասում միայն։ Դա կարող է ասել ցանկացած ուղեղ ունեցող բանական մարդ։ Մանվել Գրիգորյանը մի շարք անհամատեղելի հիվանդություններով կալանքի տակ է գտնվում, իսկ մի շարք անձինք, լինելով լիովին առողջ, ազատության մեջ են։ Սա նշանակում է, որ Մանվել Գրիգորյանի հանդեպ կա ոչ արդար մոտեցում, տարբերակված մոտեցում»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ օր օրի Մանվել Գրիգորյանի վիճակն ավելի է վատանում, կալանավայրում կազմակերպված բուժումները բավարար չեն, եւ հնարավոր չէ կալանավայրում նրան անհրաժեշտ բուժում տալ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նորություններ

Գուցե հուշեին՝ եթե ասելիք չունես, ասուլիս մի հրավի... «Հրապարակ»-ը գրում է․ «Պետությունների առաջին դեմքերը խորհրդականների ու օգնականների, խոսնակների ու իմիջմեյքերների, սպիչռայթերների ու թիկնապահների հ...
Մենաշնորհները վերացան, գներն այդպես էլ չնվազեցին. ... «168.am»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսում, որը տևեց չորս ու կես ժամ, բազմաթիվ հարցեր հնչեցին։ Բայց բազմաթիվ հարցեր, որոնք պ...
Արմեն Սարգսյանի հեռանկարը՝ իրական վտանգ Փաշինյանի ... «Իրատես»-ը գրում է․ «Արմեն Սարգսյանի աճող վարկանիշի և հնարավոր այլընտրանք ընկալվելու տիրույթում պետք է դիտարկել վարչապետ-նախագահ ակնհայտ հակամարտո...
ԱԺ-ում կռիվ է ընկել․«Ժողովուրդ»... «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ներսում կռիվ է ընկել: Բանն այն է, որ մարտի 18-ին Ազգային ժողովի աշխատակազմի կողմից պարգեւատրում է եղել ...
Վարչապետն ուզում է տապալումների պատասխանատվություն... «Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը որոշել է լուծարել Ջրի ազգային խորհուրդը: Այս մարմինը ջրային ռեսուրսների կառավարման բնագավառ...
Հայկ Մարությանը քաղաքապետարան է բերում ոչ միայն կն... «Մամուլում տարածված տեղեկություն­ների համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ ազգու­թյամբ չեխ Իվան, ամուսնու քաղաքապետ ընտրվելուց հետո քա...
ՀՔԾ-ն շուտով կպարզի Մանվել Գրիգորյանի առողջական իր... «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Հատուկ քննչական ծառայությունը ԱԺ նախկին պատգամավոր, այժմ կալանա...
«Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազել է. փակ հա... «Ներքին սպառման» սոցիոլոգիական փակ հետազոտությունները նորություն չեն: Իշխանափոխությունից հետո ևս պարբերաբար նման հարցումներ են անցկացվում, որոնց ա...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով