ՀՀ-ում մեծ թափով գլուխ են բարձրացրել «դանոսչիկները» և «գործ տվողները». ՀՀԿ-ում անեկդոտ են հյուսել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նիստում կառավարության կողից ներկայացված օրինագծերից մեկի առիթով ՀՀԿ-ում անեկդոտ են հյուսել։ Խոսքն «Ազդարարման համակարգի մասին» օրենքի նախագիծի մասին է, որով նախատեսվում է ստեղծել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ, որի միջոցով կարող են ներկայացվել հանցագործության մասին անանուն հաղորդումներ: Դեռեւս մեկ տարի առաջ ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի կողմից սա բնորոշվեց «գործ տալու» ինստիտուտ։

Նախատեսվում էր մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ն ստեղծել այդ հարթակը, սակայն Փաշինյանի կառավարությունն առաջարկում է այն հետաձգել մինչեւ 2019-ի հունվար, քանի որ շարունակվում են միջազգային դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքներ տարվել հարթակի առնչությամբ կատարվող գնումների գործընթացը կազմակերպելու եւ հարթակի ստեղծման ուղղությամբ։

Բանն այն է, որ համաժողովրդական շարժման հաղթանակից հետո Հայաստանում մեծ թափով գլուխ են բարձրացրել «դանոսչիկները» եւ «գործ տվողները», որոնք առանց որեւէ հարթակի էլ կատարում են իրենց առաքելությունը։ ՀՀԿ-ում կատակում են, թե այս պատճառով է, հավանաբար, որ Փաշինյանի կառավարությունում չեն ցանկանում անտեղի միջոցներ վատնել մի համակարգի վրա, որն արդեն կայացել է անվճար ու առանց ավելորդ ջանքերի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նորություններ

2020 թվականին Հայաստանում 15-20 հազար մարդ կդառնա ... «Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ եր...
Չինովնիկները գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին. Սերժ Ս... «Իրատես» թերթը գրում է. «Գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում վարչության պետերի տեղակալներ, ավագ մասնագետներ եւ այլք, վերջին...
«Էրեբունի» և «Իզմիրլյան» ԲԿ-ները հրաժարվե՞լ են քաղ... «Հրապարակ» թերթը գրում է. Երեկ առողջապահության նախարարությունը հետին թվով հրավիրել է մի խումբ հայտնի օնկոլոգների՝ քաղցկեղի անվճար բուժման հետ կ...
«Զինվորի հաց գողացողին» պաշտոն տվեցին. 168 Ժամ... ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած աղմկահարույց տեսանյութը հասարակությանը բորբոքեց: «Զինվորի հացը գողացողի...
Դժգոհ են օրիորդի կառավարումից. Էջմիածնի քաղաքապետի... «Իրատես» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, հաղթելով 12 թեկնածուների, այսօր կրկին պետք է կռիվ տա եւս մի խումբ էջմիածինցիների հետ...
Ցոփ ու շվայտ. ՊԵԿ-ում ամեն ամիս են պարգևավճարներ ս... «Ժամանակ» թերթը գրում է. «Յուրաքանչյուր ամիս մինչև ամսվա 7-ը ՊԵԿ բոլոր աշխատակիցները ստացել են պարգևավճարներ նվազագույնը 1 դրույքի չափով։ Արդեն ամ...
Ռոբերտ Քոչարյանը մտադիր է առաջադրվել Արցախի նախագա... «Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը կարող է փորձ անել առաջադրվել հաջորդ տարվա սկզբին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահական ընտրությու...
Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կմտնի ակտիվ ... «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանություն-«Լուսավոր Հայաստան» անակնկալ առճակատումը, ըստ որոշ լուրերի, «ստրախովկայի» համար արվեց, որ տպավորությ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով