Հարգելի Նիկոլ Փաշինյան

Հարգելի Նիկոլ Փաշինյան
Հեղափոխությունից հետո եղավ այն, ինչի մասին մենք երազել ենք տարիներ շարունակ և ինչի համար պայքարել: Յունիգրաֆ Իքսի նկատմամբ հարուցվեց քրեական գործ, նրանք այլևս չեն գործում ու կենդանիներ չեն սպանվում:

Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ Յունիգրաֆ Իքսը երբեք էլ իր գործը չի արել, շներին չի ստերջացրել, մենք այսօր կանգնած ենք խնդրի առջև:

Հիմա շների զույգման շրջան է, ինչը նշանակում է, որ աշնանը կսկսեն ծնվել մեծաքանակ ձագեր և շուտով կսկսեն ձևավորվել ոհմակներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նման անցակնալի խնդրից խուսափելու համար պետք է հրատապ սկսել անտուն կենդանիների ստերջացման ծրագիր:

Խնդրում ենք ձեզ որպեսզի կառավարությունը միջնորդի՝ արտասահմանից ավելի փորձառու կազմակերպություն բերելու, ովքեր կզբաղվեն մասսայական ստերջացմամբ: Հակառակ դեպքում ընդամենը մի քանի ամիս անց մենք ունենալու ենք ոհմակների լուրջ խնդիր՝ Յունիգրաֆ Իքսի կողմից չստերջացված շների արդյունքում:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս հարցն իսկապես հրատապ է, քանի որ մի քանի ամիս անց խնդիրը լուծելը դառնալու է ավելի դժվար: Խնդրում ենք այս խնդիրը ներառել ձեր հրատապ հարցերի մեջ:
Պատրաստ ենք հանդիպել, օգնել մեր ուժերի սահմաններում՝ կամավորության հիմունքներով:

Դինգո Թիմ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով