Հաջորդ տարվանից առաջին դասարանցիների գրանցման հայտերը կլինեն էլեկտրոնային. ԿԳ նախարար

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ հաջորդ տարվանից առաջին դասարանցիների գրանցման հայտերը կլինեն բացառապես էլեկտրոնային:

Նախարարի խոսքով, կան «որոշ օլիգարխ դպրոցներ, որոնք չափից դուրս շատ աշակերտներ են ներգրավում», իսկ նախարարությունը կամ տեսչությունը, հաշվի առնելով այդ տնօրեների կապերն այս կամ այն պաշտոնյաների հետ, չէին կարողանում զրկել նման հնարավորությունից, արդյունքում՝ մյուսները թերբեռնված են լինում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:

Ըստ նախարարի՝ այդկերպ կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը, և տնօրենները հնարավորություն չեն ունենա լիցենզիայով թույլատրվածից  ավելի քանակությամբ աշակերտ ընդունել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով