Հայաստան-ԵՏՄ առեւտրաշրջանառության ծավալն աճել է. Ռուսաստանի բաժինը նվազել է

2018 թվականի հունվար-մայիսին Հայաստան-ԵՏՄ առեւտրաշրջանառությունը կազմել է 855 մլն դոլար, ինչը 27,8 տոկոսով ավելի է 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Նշենք, որ ըստ այդ ժամանակաշրջանի տվյալների, Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստան-ԵՏՄ  առեւտրաշրջանառության 91 տոկոսը: Համեմատության համար ասենք, որ 2017 թվականի ցուցանիշներով, Հայաստան-ԵՏՄ առեւտրաշրջանառության մեջ Ռուսաստանի բաժինը կազմել է շուրջ 97 տոկոս:

Նախորդ տարվա հունվար-մայիսին Հայաստան- ԵՏՄ առևտրաշրջանառությունը կազմել է Հայաստանի արտաքին առեւտրի 29,7 տոկոսը, այս տարի այդ ցուցանիշը նվազել է 1,9 տոկոսով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ ահա ԵՄ-ի երկրների հետ առեւտրաշրջանառության տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին առեւտրում աճել է 22.2 տոկոսից հասնելով 25.4 տոկոսի:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

news.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով