Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները հանելու վերաբերյալ լուրերը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այնմասին, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները: Այս մասին ՀՀ-ում Ֆրանսիայիդեսպանատունը հաղորդագրություն է տարածել:

«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանինզենք վաճառելու մասին սահմանափակումները կեղծ է»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Интерфакс-Азербайджан»-ն ավելի վաղ գրել էր, թե պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Haydzayn.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով