Հայաստանյան դեղատներում ադրբեջանական ծագման դեղորայք են հայտնաբերել

ArmLur.am-ը պարզեց, որ հայկական շուկայում ադրբեջանական դեղեր հայտնվելու մասին տեղեկությունը առողջապահության նախարարությանը հայտնի է դարձել դեռ երեկվանից:

«Այդ մասին մեզ մեր ենթակայության հիմնարկների բժշկուհին է փոխանցել: Դեղերի տուփերը արդեն հանձնվել են փորձաքննության` փորձագիտական կենտրոն: Քայլեր են ձեռնարկվում պարզելու, թե դրանք ինչ ճանապարհով են մուտք գործել Հայաստան, եւ արդյոք դա Հայաստանում գրանցված տարբերակն է, թե ոչ»,- ArmLur.am-ի հետ զրույցում պարզաբանեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիաննա Եղիազարյանը:

Առողջապահության նախարարությունից մեզ փոխանցեցին նաեւ, որ տեղյակ են, թե որ դեղատնից է ձեռք բերվել այդ դեղը: «Նաեւ ստուգվում է դեղի օրինականությունը: Եթե հասկանանք, որ այդտեղ խնդիր կա գործը կփոխանցվի տառողջապահական տեսչական մարմնին, որը քննություն կանցկացնի եւ անհրաժեշտության դեպքում վարչական վարույթ կհարուցվի: Մինչեւ վաղը վերջնական պատասխան կտրվի: Նաեւ տեղեկացնեմ, որ այդ դեղը «Բայարս» ընկերության արտադրության է:

Եթե դեղի տուփի վրա ադրբեջաներեն է գրված, գուցե արտադրված է այդ երկրի համար, բայց ոչ այդ երկրի արտադրության է: Այս հարցերը կպարզվեն, մինչեւ վաղը վերջնական պատասխան տրվի»,- տեղեկացրեց նա:

Նմանատիպ նորություններ

«Թող միանգամից Սուրբ Նիկոլի օր սահմանեն եւ սրբադաս... Կառավարությունն այսօր հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր` ի նշանավորումն 2018 թ...
Շիրխանյանի բաց նամակի հետքերով.Գարեգին Պետրոսյան... Երեկ համացանցում հայտնվեց պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի բաց նամակը ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նման ...
«Ուրալյան ավիաուղիները» դեպի Երևան չվերթներ իրական... «Armeniasputnik»-ի տեղեկացմամբ, «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը չեղարկել է 67 ուղղություններով չվերթեր իրականացնելու թույլտվությունը։ Այդ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով