Կարեն Կարապետյանի ընտանիքը իրենց պատկանող բիզնեսները տեղափոխում են Կիպրոս․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքի անդամները՝ եղբայրը, հայրը, վերջին քաղաքական իրադարձություններից հետո փորձում են իրենց բիզնեսները, նաեւ կապիտալը տեղափոխել Կիպրոս:

Ըստ որոշ տեղեկությունների` այս օրերին նրանք զբաղված են փաստաթղթերը կարգի բերելու գործընթացքով, որպեսզի հնարավորինս արագացնեն պրոցեսը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀԿ-ից, Կարապետյանի շրջապատից, բայց ապարդյուն. նրանք գերադասեցին լռել»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով