Կառավարության աշխատակազմը չի բարեհաճել ժամանակին առաքել այդ նախագծերը ԱԺ . Արմեն Աշոտյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ ինքը մտահոգություններ ունի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրինագծերի վերաբերյալ։

Նշենք,որ   ԱԺ արտահերթ նիստում պետք է քննարկվի յոթ հարց, որոնցից երկուսի վերաբերյալ համապատասխան հանձնաժողովը կարծիք չի ներկայացրել։

«Մեր  հանձնաժողովն այսօր ժամը 09։30-ին նիստ էր հրավիրել այդ օրինագծերը քննարկելու համար, սակայն այդ օրինագծերը կառավարությունը չէր ուղարկել ԱԺ: Պարզվում է՝ հրավիրելով արտահերթ նիստ՝ կառավարության աշխատակազմը չի բարեհաճել ժամանակին առաքել այդ նախագծերը ԱԺ։ Այդ երկու հարցերը քննարկման չեն ենթարկվել, ու կարծիք չկա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանձնաժողովը որոշեց, որ նիստը տեղափոխվի ժամը 12։30-ին, որ մենք ունենանք կարծիք այդ նախագծերի վերաբերյալ։ Հորդորում եմ կառավարության մեր գործընկերներին, որ ԱԺ-ի հետ փաստաթղթաշրջանառությունը կատարվի պատեհ, ժամանակին ու որակով ու չազդի մեր համատեղ աշխատանքի վրա»,-ասաց Աշոտյանը:

 

http://hayeli.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով