Իրանին Սիրիայից հեռացնելու համար Թրամփը դիմելու է Պուտինի օգնությանը. Բոլտոն

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլտոնը կիրակի օրը «Սի Բի Էս» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Իրանին Սիրիայից հեռացնելու համար օգնություն է խնդրելու նրանից»:

Համաձայն Սպիտակ տան տարածած հայտարարության Թրամփը հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում հանդիպելու է Պուտինին: Սիրիայի հարցն այս հանդիպման առանցքներից է լինելու:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ջոն Բոլտոնը, միանալով Թրամփին ու Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և ծիծաղելի հայտարարություն կատարելով, ԻԻՀ-ին մեղադրեց ահաբեկչությունը հովանավորելու մեջ: Նա հավելեց. «Իրանին դիմակայելու հարցում Մոսկվան պիտի համագործակցի Վաշինգտոնի հետ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հատկանշական է, որ Մոսկվան, բազմիցս մերժելով ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի մեղադրանքները, հայտարարել է, որ Իրանն ահաբեկչության դեմ աջակցություն է ցուցաբերում Սիրիային:

Սիրիայում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների աջակցությունը վայելող ահաբեկչական խմբերի դեմ պայքարի նպատակով ԻԻՀ-ն Սիրիայի պաշտոնական դիմումով խորհրդատվական օժանդակություն է ցուցաբերում Դամասկոսին, ինչն այնքան էլ դուր չի գալիս ամերիկացի ու իսրայելցի պաշտոնատարներին:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով