Թուրքիայում աշխատանքից զրկվել է ևս 18500 մարդ

Թուրքիայում արտակարգ իրավիճակին վերջ տալու շեմին այդ երկրի կառավարությունը մի հրամանագրով Գյուլենական ցանցի հետ կապ ունենալու մեղադրանքով աշխատանքից զրկել է ավելի քան 18500 կառավարության աշխատակիցների:

Ֆրանս պրես գործակալության հաղորդմամբ, կառավարության պաշտոնական մամուլում հրապարակած հրամագրի համաձայն Թուրքիայի կառավարությունը աշխատանքից զրկել է կառավարության 18 հազար 632 աշխատակիցների: Նրանցից 6 հազար 152-ը ոստիակության աշխատակիցներ են եղել:

Անկարան 2016թ. հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման մեջ մեղադրում է «Ֆաթուլլահ Գյուլենի» խմբին, սակայն Գյուլենը բազմիցս հերքել է այս մեղադրանքը ասելով, որ Թուրքիայի կառավարության այս քայլերի նպատակը ընդդիմադիների վրա ճնշում գործադրելն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անցած շաբաթ Թուրքիայի նախկին վարչապետ Բին Ալի Յըլդրմը ասել է.«Ի վերջո երկու տարի հետո վերջ կդրվի Թուրքիայի արտակարգ իրավիճակին և երկիրը կանցնի նորմալ պայմանների»:

 

Parstoday

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով