Վատիկանի իր պաշտոնակցին հղած ուղերձում, Իրանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել կրոնների երկխոսության պապական խորհրդի նախագահ, Վատիկանի նախկին արտգործնախարար՝ կարդինալ Ժան Լուիզ Թուրանի մահվան կապակցությամբ:
Երկուշաբթի օրը, Վատիկանի արտգործնախարար՝ արքեպիսկոպոս Փոլ Գալագերին հղած ցավակցական ուղերձում ասել է.«Հանգուցյալ կարդինալ Ժան Լուիզ Թուրանը կրոնական նախապաշարմունքներից, ծայրահեղությունից ու տգիտությունից հեռու մտավորական էր և երկկողմ ու միջազգային նիստեր կազմակերպելով, կարողացավ երկխոսություն առաջացնել աստվածային կրոնների առաջնորդների, հատկապես քրիստոնյա ու մուսուլման գիտնականների միջև»:
ԻԻՀ արտգործնախարարը բոլոր կաթոլիկներին և Իրանի քրիստոնյաներին ցավակցություն է հայտնել կրոնների երկխոսության պապական խորհրդի նախագահի մահվան կապակցությամբ և Բարձրյալն Աստծուց հոգու խաղաղություն է հայցել կարդինալին:
Parstoday