«Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունն ունենալու է պայծառ ապագա». Ֆեդերիկա Մոգերինի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Վարչապետն ընդգծել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի անկախությունից ի վեր եղել է մեր երկրի վստահելի գործընկերը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի նոր կառավարությունը հետամուտ է երկրի ժողովրդավարական զարգացման վերընթաց ուղուն, օրենքի գերակայության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և մրցակցային ու բարենպաստ գործարար միջավայրի ամրապնդմանը:

Այս համատեքստում, կառավարության ղեկավարը կարևորել է ԵՄ խորհրդատվական ու ֆինանսական աջակցությունը՝ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ճանապարհին:

Խոսելով մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեհամակարգ, որը կառավարությունը հանձնառու է առավել զարգացնել ու ամրապնդել:
Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ժողովրդավարական փոփոխությունները և կարևորել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգումը:

«Դուք կարող եք մեզ վրա հենվել Ձեր նախաձեռնած արմատական բարեփոխումների ճանապարհին՝ օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունն ունենալու է պայծառ ապագա, մենք պատրաստ ենք օժանդակելու Ձեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին»,- ասել է Մոգերինին:

Զրուցակիցները կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում ու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հաջող իրականացումը:
Նիկոլ Փաշինյանը և Ֆեդերիկա Մոգերինին ամփոփ քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի խաղաղ կարգավորումն, ըստ Բարձր ներկայացուցչի, շարունակում է մնալ Եվրոպական միության առաջնահերթություններից մեկը:

Նմանատիպ նորություններ

Հայաստանը լրջագույն վտանգների առջև, ծանր իրավիճակո... LIVEnews.am-ի եթերում Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ իրենց կարծիքն ու մտահոգություններն են հայտնում ...
ՀՀՇ-ականները ներթափանցում են իշխանության «վերին էշ... ՀՀՇ-ականների ներթափանցումն իշխանության «վերին էշելոններ» փաստում է այն մասին, որ հեղափոխական իշխանությունը չի պատրաստվում դատապարտել իշխանության բ...
«Ալեքս հոլդինգը» նախորդ տարվա համեմատ 24.6 % պակաս... ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-դեկտեմբերի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկը, որ...
«Կադրային ապաշնորհ քաղաքականությունը կքանդի այն ամ... Կադրային ապաշնորհ քաղաքականությունը կքանդի այն ամենը ինչի վրա կառուցվեց այս իշխանափոխությունը: Հիշումեք՞ մարդիկ ժամանակին խոսում էին,որ իրենք պ...
Մինչ Վարչապետը կոչ է անում ժողովրդին հարկեր վճարել... ՊԵԿ-Ը ՀՆԴԿԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց Մինչ Վարչապետը կոչ է անում ժողովրդին հարկեր վճարել և ՀԴՄ կտրոններ պահանջել ՊԵԿ-ը դանդաղ բայց հաստատուն...
«Քանզի չունեմ ծանոթներ, թողնում են դրսում, իսկ 23 ... «ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալ Մաշադյանի 23 տարեկան տղան՝ Հարություն Մաշադյանը, ով զինվորական ծառայություն չի անցել,  նշանակվել է Երևանի կայազորի ...
Միայն փաստեր #10. Հայոց Ցեղասպանության միջազգային ... Միայն փաստեր #10. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչում: Տեսանյութը՝ Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական էջից.  ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով